Մայա Սանդուն հայտարարել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության մասին
Դնեստրում զինված բախումների մեկնարկի տարեդարձին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը հիանալի հնարավորություն է միավորելու Դնեստրի երկու ափերը՝ հանուն ընդհանուր բարեկեցիկ ապագայի։
Մոլդովայի իշխանությունները շաբաթ օրը ծաղիկներ են դրել Վշտալի մոր հուշարձանին՝ ի պատիվ Մերձդնեստրի հակամարտությունում զոհվածների։
Միջոցառմանը ներկա են եղել նախագահ Մայա Սանդուն, ինչպես նաև կառավարության և խորհրդարանի անդամներ։