ԱՄՆ-ն օդային ճանապարհով պաղեստինցիներին հումանիտար պաշարներ կփոխանցի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է օդային ճանապարհով Գազա մարդասիրական պաշարներ հասցնելու պլանների մասին՝ դրանք ցրվելու են պարաշյուտով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մենք պետք է անենք ավելին, և հենց Միացյալ Նահանգները կանի այդ ավելին», - ասել է նա:
Մարդասիրական խմբերը քննադատել են Գազա օգնություն օդանավով ուղարկելու գաղափարը որպես ծախսատար և անարդյունավետ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի բնակչության գրեթե մեկ քառորդը սովի է բախվում պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վատթարացման ֆոնին: