Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել. Al Riyadhiyah
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել անվայել ժեստի պատճառով:
«Ալ Շաբաբի» դեմ արտագնա խաղից հետո 39-ամյա պորտուգալացին լսել է, որ մրցակցի երկրպագուները վանկարկում են Լիոնել Մեսսիի անունը և ձեռքը տարել է ականջի կողմը: Դրանից հետո նա ձեռքով անվայել ժեստ է ցույց տվել երկրպագուներին:
Սաուդյան Արաբիայի առաջնության կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է դրվագը, չնայած «Ալ Նասրի» պնդմանը, որ տեսանյութը իրական չէ, այլ այն ստեղծել է արհեստական բանականությունը:
Al Riyadhiyah-ը տեղեկացրել է, որ կարգապահական կոմիտեն որոշել է Կրիշտիանուին որակազրկել 2 խաղով և տուգանել: Պաշտոնական որոշումը դեռ չի հրապարակվել:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։