Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (լուսանկարներ)
ՔՊ-ականը 5 անգամ խմբագրել է կռիսների՝ ճոճվող նավից թռչելու մասին իր գիշերվա գրառումը (լուսանկարներ)
Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա
Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բելգորոդին. կան զոհեր և վիրավորներ«Անթույլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը». Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՖանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից. Վահե ՀովհաննիսյանՍիրիայում սպանվել է Հեզբոլլահի ներկայացուցիչըԵրևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշերՈղջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով է խաղում, մյուսը՝ թղթե ինքնաթիռով (տեսանյութ,լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր վերսկսվել է ժամը 11:00-ից
Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային (լուսանկարներ)Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԲրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-իՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ինՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՍրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությունների մասին
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ
5 իրավապաշտպան հայտարարություն է տարածել մայիսի 9-ին ընդառաջ Հալաբյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը (լուսանկարներ)Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն ԹորոսյանԵս հավատում եմ Սրբազանին. ոստիկանը թող ինձ էլ հարվածի. ԱԱԾ նախկին տնօրենի ժ/պՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են տեղումներՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր (լուսանկարներ)«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ-2024»-ի բացման պաշտոնական արարողությանը«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիՓաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. ՂազարյանԴեպի Երևան երթը կմեկնարկի Սևանի թերակղզու խաչմերուկից՝ 11։00-ինԱյսօր՝ ժամը 10։00-ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ ԹաթոյանՀայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ ԱնանյանՁեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողովրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի
Մամուլ

ՊԵԿ նախագահի տեղակալի կնոջ աշխատավարձը կրկնապատկվել է, մեքենայի արժեքը՝ եռապատկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հայտարարագրերը լավագույնս արտացոլում են ՔՊ-ական իշխանավորի հետհեղափոխական դասական կյանքի ուղին։ ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արտյոմ Սմբատյանը մինչեւ 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպերլիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր, աշխատել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019թ.-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021թ.-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Առողջապահական ոլորտում Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել ոչ միայն իրեն, այլ նաեւ կնոջը եւ զոքանչին։

Այսպիսով, եթե Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, 2019 թվականին «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» ԲԿ-ում վարձատրվում էր տարին 3,4 միլիոն դրամ, ապա մեկ տարի անց նրա տարեկան աշխատավարձը գրեթե կրկնապատկվում է` դառնալով 5,1 միլիոն դրամ։ Եվ այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Մկրտչյանի ամուսինը ճամփորդում է առողջապահական ոլորտի ցանկալի պաշտոններով։ Ավելին՝ 2020 թվականին բժշկուհին՝ Գոհար Մկրտչյանը, սկսում է աշխատել միանգամից 3 հիվանդանոցում, իսկ մեկ տարի անց վաճառում է իր Nissan մակնիշի ավտոմեքենան եւ նույն օրը եռակի թանկ՝ 6,2 միլիոն դրամով, ձեռք է բերում BMW մակնիշի ավտոմեքենա։ Սմբատյանի զոքանչի մասին դեռ 2022 թվականին մամուլը գրել էր, որ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ 2019թ.-ին իր անունով ուներ գրանցված միայն մեկ բնակելի տուն, որը ժառանգություն է։ Նա հասցրել է ձեռք բերել նաեւ մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում եւ բնակարան Աջափնյակում։ Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երեւանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։

Ստացվում է, որ ոչ միայն պատգամավորներն ու նախարարներն են օգտվում իրենց ընձեռնված «հնարավորությունից», այլ նաեւ նրանց ընկերները։ Այդ ընկերները, ստացվում է, ավելի շատ ունեցվածք են կուտակում, քան նրանց հովանավորողները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: