Խորհրդարանական ընդդիմությունը դիմում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` փակ հանդիպման հրավերով (տեսանյութ)Ոստիկանի համազգեստ հագած այս հայորդիներն արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը. Արտակ ԶաքարյանՉափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին․ Լևոն Քոչարյանի օգնականն ասել է՝ ինչպես է տեղի ունեցել իր և Civic.am-ի լրագրողի մասնակցությամբ միջադեպը (տեսանյութ)Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում․ Սուրեն ՊետրոսյանԿեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին. ՄարուքյանԳեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համարԹբիլիսիում ցուցարարները լքել են խորհրդարանի դիմացի տարածքըԳառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներինԳուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ ԶաքարյանՈւկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Բրյանսկի վրաԱրգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով (տեսանյութ)Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. ՉալաբյանԿիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿԳետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են
«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր եւ դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԿառավարությունը նիստ է անում (ուղիղ)Եղանակն առաջիկա օրերին
Ոստիկանությունը որոշել է, որ միայն Կիրանցի բնակիչները կարող են վերադառնալ գյուղ․ ոչ Սրբազանը, ոչ պատգամավորները՝ «իրավունք չունեն» (ուղիղ)
Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժինՀայկ Մարությանը ևս կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունըԱրևմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Կիրանցում ճանապարհը փակած 31 քաղաքացի է ձերբակալվել
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»24 ժամ ջրամատակարարման դադար կլինի մի շարք հասցեներումՈստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ (տեսանյութ)Գերլարված իրավիճակ` Կիրանցում. ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է ճանապարհը․ ՈւՂԻՂ
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը․ Գառնիկ Դանիելյան
Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
Տնտեսություն

Ապօրինի արդյունահանվել է ավելի քան 1,6 մլն խմ ավազ և ավազակոպճային խառնուրդ, պետությանը պատճառվել է ավելի քան 613 մլն դրամ վնաս

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները:

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթ, որից Արարատի մարզում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 4, Արմավիրի մարզում՝ 35, Գեղարքունիքի մարզում՝ 16, Տավուշի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 8, Սյունիքի մարզում՝ 4, Վայոց ձորի մարզում՝ 1:

Ըստ ուսումնասիրությունների, նախնական հաշվարկներով, ապօրինի այդ վարույթներով պարզված՝ ապօրինի արդյունահանված ավազի և ավազակոպճային խառնուրդի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1.668.250,6մ3։։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, մոտ 613.387.403 ՀՀ դրամ նյութական վնաս, որից առայժմ վերականգնվել է 78.481.689 ՀՀ դրամ գումարը:

Թվարկված քրեական վարույթներից 37-ով ապօրինի արդյունահանումն իրականացվել է իրավաբանական անձանց, 16-ով՝ անհատների, իսկ 33-ով դեպքով հանցանքը կատարվել է ոչ ակներևության պայմաններում:

Նախնական տեղեկություններով՝ վերը նշված քրեական վարույթներից 36-ով արդյունահանումն իրականացվել է ձեռնարկատիրական նպատակով, 17-ը՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով, իսկ 33-ով՝ դեռևս պարզված չէ:

Քննվող քրեական վարույթներից 7-ով պարզվել է, որ ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման գործընթացը քողարկվել է ձկնաբուծարանների կառուցման, կամ մաքրման, կամ լճերի մաքրման, կամ այլ գյուղատնտեսական գործունեության անվան տակ:

Երկու դեպքով, հողհատկացման հետ կապված, քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում), որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում երկու համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ (դրանցից մեկն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե):

Ավազահանքերից, քննիչների հանձնարարությամբ, դուրս է բերվել և որպես իրեղեն ապացույց, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ավազի ապօրինի արդյունահանմանը ներգրավված 75 տրանսպորտային միջոցներ։

Ընթացիկ վարույթներով ավազի ու ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի ստույգ չափերը, հողի դեգրադացման հանգամանքները և շրջակա միջավայրին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հիշյալ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո հնարավոր կլինի լուծել ավազի և ավազակոպճի ապօրինի արդյունահանմամբ զբաղված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Այդուհանդերձ, դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է, որ, մասնավորապես, Արաքս գետի ավազանում առանձին գոտիներում իրականացված ապօրինի ավազաարդյունահանումը հանգեցրել է հողի որակի վատթարացման, ինչպես նաև տեղի է ունեցել Արաքս գետի հունի փոփոխություն:

Ընթացիկ քրեական վարույթներից 2-ով՝ 3 անձի նկատմամբ, հարուցված է հանրային քրեական հետապնդում, 4 քրեական վարույթ՝ 5 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: