Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ադրբեջանի դեմ հայտարարությունները. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանին միակողմանիորեն պաշտպանող անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք հնչել են փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը, որը Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակներում շոշափում էր տարածքային ամբողջականության կարևորությունը, պարզաբաներ, թե ինչու չխոսեց հայկական ագրեսիայի դեմ, ինչպես նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակվող օկուպացման դեմ»,- ասվում է փաստաթղթում։