Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Ռաֆահում կնպաստի հակամարտության նոր փուլին. ՌԴ ԱԳՆ
Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում կնպաստի հակամարտության նոր փուլին:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
Ընդգծենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում կարող է սկսվել ապրիլի կեսերին՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտից հետո, հայտնում է Axios գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։