Հայտնի են դարձել ՌԴ-ում կալանավորված մարզիկ Քամիլ Զեյնալիին առաջադրված մեղադրանքները
Հայտնի են դարձել Ռուսաստանում կալանավորված մարզիկ Քամիլ Զեյնալիին առաջադրված մեղադրանքները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները), 137 (հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ ), 140 (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները), 147 (Վարձկանությունը), 149 (Ագրեսիան) հոդվածներով։
Քամիլ Զեյնալլիի դատավարությունը տեղի կունենա վաղը։