Հնդկաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ֆերմերների դեմ
Հնդկաստանի Հարյանա նահանգի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ֆերմերների դեմ, ովքեր չորեքշաբթի հայտարարել են Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի ուղղությամբ երթի մեկնարկի մասին, հաղորդում է NDTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել ֆերմերների և ոստիկանների միջև Շամբհու գյուղում, որը բողոքող ֆերմերների հիմնական հավաքատեղին էր և որտեղ անցած շաբաթ արդեն բախումներ էին սկսվել։
Ոստիկանությունը նշում է, որ ցուցարարների թիվը գերազանցել է 10 հազարը, շատ ֆերմերներ բողոքի վայր են եկել իրենց տրակտորներով, իսկ ոմանք սկսել են երկաթե թիթեղներ և ձողեր տեղադրել իրենց տեխնիկայի վրա՝ ոստիկանական պատնեշները և ցուցարարներին արգելափակող բետոնները ապամոնտաժելու համար։