Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հաստատել է՝ Զեյնալլին կալանավորվել է Հայաստանի պահանջով
Քամիլ Զեյնալլին կալանավորվել է Հայաստանի պահանջով։ Այս մասին APA-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալակբար Գարաևը։
Նրա խոսքով՝ Քամիլ Զեյնալլին տեղափոխվել է Դոմոդեդովոյի ոստիկանական բաժանմունք։
Փաստաբանը թեև ասել է, որ Քամիլ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ հոդվածներով են նրան մեղադրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին։