«Հաղթանակը, որին ձգտում է Նեթանյահուն, միրաժ է, նա ստում է բոլորին»․ ՀԱՄԱՍ
«Հաղթանակը, որին ձգտում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ընդամենը միրաժ է և գոյություն ունի միայն նրա երևակայության մեջ։ Նեթանյահուն ստում է բոլորին և խաբում պատանդների ընտանիքներին՝ հայտարարելով նրանց ուժով ազատ արձակելու հնարավորության մասին»,- այդ մասին հայտարարություն են տարածել ՀԱՄԱՍ-ի(իսլամական դիմադրության շարժում) աղբյուրից։
Նշենք, որ այսօր ՀԱՄԱՍ-ի քաղ բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան ժամանել է Կահիրե։
Կահիրեում նա բանակցություններ կվարի եգիպտացի պաշտոնյաների հետ՝ Գազայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։