Սլովակիայում բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 300 ֆերմեր
Սլովակիայում փետրվարի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 300 ֆերմեր։ Այս մասին հայտնում է սլովակյան TASR լրատվական գործակալությունը։
Սլովակիայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Տեղացի ֆերմերները դժգոհ են Եվրամիության գյուղատնտեսական քաղաքականությունից, որը ֆինանսական կորուստներ է առաջացնում:
Բողոքի ցույցերին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 300 մարդ։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բացարձակ անիրատեսական էր անվանել, որ Ռուսաստանը կարող է լքել Դոնբասը, Լուգանսկը կամ Ղրիմը։