Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին ավտոմեքենա է նվիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության մեքենա է նվիրել, հայտնում է KCNA գործակալությունը։
Մեքենան և մոդելը նշված չեն։
Ինչպես նշում է KCNA-ն, Կիմ Չեն Ընի նվերը փետրվարի 18-ին ստացել է նրա քույրը: Կիմ Յո Յոնգը նշել է, որ նվերը ծառայում է որպես երկու երկրների ղեկավարների միջև հաստատված հատուկ բարեկամական հարաբերությունների հստակ վկայություն:
2023 թվականի դեկտեմբերին հարավկորեական SBS հեռուստաալիքը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը փոխել է իր անձնական մեքենան Mercedes-Benz Maybach S650-ով։