Իրանում ՌԴ դեսպանը հերքել է Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի աջակցության մասին Արևմուտքի պնդումները
Իրանի իշխանությունների՝ ուկրաինական ճակատում Ռուսաստանին աջակցելու մասին արևմտյան երկրների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, դրա պատճառով Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն ազդում Իսլամական Հանրապետության տնտեսական ցուցանիշների վրա։
Այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։
«Ներկայիս պատժամիջոցները, որոնք կիրառվում են արևմտյան երկրների կողմից Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի ենթադրյալ աջակցության պատճառով, ինչը, ի դեպ, սկզբունքորեն չի համապատասխանում իրականությանը, հիմնականում քաղաքական էֆեկտ ունեն և փոքր ազդեցություն ունի Իրանի տնտեսական ցուցանիշների վրա»,- ասել է Դեդովը։
Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանն իբր անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դեկտեմբերի 22-ին անհիմն է անվանել Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին պնդումները և կրկնել, որ Թեհրանը անօդաչու սարքեր չի մատակարարել հակամարտող կողմերին։