Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի, ես դա քարոզարշավի ժամանակ եմ ասել. Արտակ Զեյնալյան
Ես իմ նախընտրական քարոզարշավների ժամանակ ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը։
«Այսօր ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է։ Եվ այն թանկացումը, որ հիմա նախատեսվում է իրականացնել՝ ենթադրում է նաև լրացուցիչ համավճար, լինելու է դոտացիա»,- հայտարարեց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ Երևանում կան ահռելի պրոբլեմներ կապված ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման ու այլնի հետ։ Դրանք պահանջում են շատ մեծ ծախսեր ու չենք կարող մեզ այդպիսի ճոխություն թույլատրել։