Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Տնտեսություն

2023-ին մի քանի անգամ ավելի շատ է պետությանը պատճառված վնաս վերականգնվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում նշված գլխավոր վարչությունում նախաձեռնվել է  968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Թվով 86 քրեական վարույթով  նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2022թ․ ընթացքում նման 36 քրեական վարույթի դիմաց: Կարճվել է 515 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187-ի դիմաց: Այսինքն՝ նախաձեռնված քրեական վարույթների քանակը, նախորդող տարվա համեմատ, ավելացել է 63%-ով՝ էականորեն ավելացնելով վարչության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն այդ պայմաններում դատավարական ավարտ ունեցած  վարույթներն ավելացել են 169,5%-ով:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում  պետական բյուջե է վերականգնվել 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամ, որը, 2022թ․ համեմատ (23մլրդ. 185մլն. ՀՀ դրամ), ավելի է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ 2022թ․ միայն մեկ վարույթով է վերականգնումը կազմել շուրջ 19մլրդ. ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ 2023թ․ վերականգնվել է պետությանը պատճառված այնքան վնաս, որքան վերականգնվել է 2017-ից 2021 թվականներին միասին վերցրած։

Ընդհանուր առմամբ՝ գլխավոր վարչությունում քննվող տնտեսական բնույթի հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240 անձի վերաբերյալ։

Քննված վարույթները վերաբերել են՝

Առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքերին,

Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերին,

Հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերին,

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տարբեր դեպքերին,

Ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու դեպքերին,

Փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքերին,

Փողերի լվացման դեպքերին,

Թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում` նաև ՀՀ տարածքով, որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերին: 

Էական արդյունքներ են ապահովվել հարկային պարտավորություններից խուսափելու հանցավոր սխեմաների բացահայտման առումով։ Մասնավորապես, վերականգնված՝ պետությանը պատճառված վնասից ավելի քան 8մլրդ. դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում նաև՝ մանրածախ առևտրի ցանցերում ներգրավված առևտրային կենտրոնների ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի, իսկ 7.5 մլրդ. ՀՀ դրամ գումարը՝ ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

Հարուցված քրեական վարույթներով գլխավոր վարչության քննիչների կողմից կայացվել են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ։

Միաժամանակ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վարույթներով ձեռնպահ է մնացել ընկերությունների հաշիվների և դրամական միջոցների վրա արգելանք կիրառելու ընդգծված պրակտիկայից:

Բացի այդ, իրականացվել է քրեաիրավական տիրույթում հայտնված տնտեսվարողների նկատմամբ, անհրաժեշտ հիմքերի առկայությամբ, խրախուսական նորմի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու մոտեցում, որոնք հետապնդել են տնտեսվարողների բնականոն գործունեությունը չխոչընդոտելու նպատակ։

Այս պրակտիկայի արդյունավետության և տնտեսվարողների հետագա հարկային վարքագծի գնահատման նպատակով ՀՀ քննչական կոմիտեում իրականացված ուսումնասիրությունը փաստել է, որ նշյալ սուբյեկտների կողմից հիմնականում դրսևորվել է շրջանառության էական ավելացում և օրինապահ հարկային վարքագիծ, ինչպես նաև չեն արձանագրվել կրկնահանցագործության դեպքեր: