Մոուրինյուն մեղադրել է Ռոմայի ղեկավարությանը խոստումները չկատարելու մեջ
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին բարկացրել է իր պաշտոնանկությունը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը, փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 60-ամյա մասնագետը զայրացել է, երբ նրան հայտնել են աշխատանքից ազատվելու մասին։ Ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինը Մոուրինյուի հետ զրույցում մատնանշել է իր աշխատանքի թերությունները: Ի պատասխան՝ պորտուգալացին Ֆրիդկինին մեղադրել է, որ նա չի կատարել իր խոստումները։
Հաղորդվում է, որ «Ռոմայի» սեփականատերերը դժգոհ են եղել Մոուրինյուի կանոնավոր բողոքներից՝ կապված ակումբի տրանսֆերային քաղաքականության և մրցավարության հետ: Բացի այդ, ենթադրվում է, որ վերջերս մարզչի հարաբերությունները թիմի շատ խաղացողների հետ վատթարացել են:
Ակումբը Մոուրինյուին պաշտոնանկ անելու մասին հայտարարել էր երեքշաբթի՝ հունվարի 16-ին։
«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ է դարձել նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին։