Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Ռոմա»-ից
Իտալական «Ռոման» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին։ Այս մասին ակումբը հայտնել է իր պաշտոնական կայքում։
«Մենք միշտ հիանալի հիշողություններ կունենանք «Ռոմայում» նրա անցկացրած ժամանակի մասին, բայց կարծում ենք, որ հրատապ փոփոխությունները բխում են ակումբի շահերից: Ժոզեին և նրա անձնակազմին մաղթում ենք ամենայն բարիք հետագա գործունեության մեջ»,- գրված է կայքում:
Պորտուգալացի մասնագետի հետ ակումբից հեռացել է նաև նրա մարզչական շտաբը։
Մոուրինյոն «Ռոմայում» է 2021 թվականի մայիսից։ Նա թիմին 2021/22 մրցաշրջանում հաղթանակի հասցրեց Կոնֆերենցյաների լիգայում։ Անցած մրցաշրջանում «Ռոման» դարձավ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասնակից: