Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահը Էդուարդ Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացող
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը Կրասնոդարի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ճանաչել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացող։ Նա իր կարծիքն է հայտնել Metaratings.ru-ի հետ զրույցում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքներով ես թիմի առաջատարից՝ Կրասնոդարից, կընտրեի լավագույն խաղացողին։ Հիմա խաղային առումով լավագույնը կարելի է անվանել հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին»,- ասել է Նիգմատուլինը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում «Ցլերի» կազմում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։