Հայաստանը մի օր կդառնա Հոլանդիայի պես երկիր․ Կարեն Գիլոյան
Հաջորդ տարվանից սեղանի թենիսն ու հեծանվային խճուղավազքն դպրոցականների համար դառնալու են «Վարչապետի գավաթ» միջոցառումներ և այդ նպատակով մեծաքանակ հեծանիվներ են գնելու։ Այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Շուտով պայմանական տենդեր ենք հայտարարելու, մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, դպրոցները կարողանան թիմեր ձևավորել կազմակերպել և կմասնակցել տեղական մրցումների, որից հետո՝ եզրափակիչ փուլին կգան մասնակցելու շատ ավելի կազմավորված և ուժեղ թիմեր»,- ասաց Գիլոյանը։
Նա հայտնեց, որ դրանով մի քանի հազար երեխաների հնարավորություն կտան սովորել հեծանիվ վարել, հետո այն դարձնել առօրյայում տեղափոխման միջոց, և Հայաստանը մի օր դարձնել Հոլանդիայի պես երկիր։
Գիլոյանի խոսքով` դրանով կլուծվի էկոլոգիայի, առողջ ապրելակերպի խնդիրը։
«Մենք այսպիսի գաղափար ենք ընդունել, ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան՝ հիվանդանոցներ»,- ասաց Գիլոյանը։