Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին. Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել Արաս Օզբիլիսին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում։
«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարևոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՔԵԶ, ԱՐԱԶ»,- Ինստագրամի իր էջում գրել է Վարդան Մինասյանը։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու։ Մյուս թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։