ՌՊԼ ֆուտբոլիստի համար դժվար կլինի Ա Սերիայում․ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին
Իտալական Tuttosport-ի լրագրող Մասիմո Ֆրանկին ասել է, որ «Յուվենտուսում» ոչ ոք չի հաստատում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Գրում է Armsport-ը։
Ավելի վաղ ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել են 23-ամյա Սպերցյանին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիա – Հայաստան հանդիպմանը (1:0):
«Յուվենտուսում» ոչ ոք չի հաստատում հետաքրքրությունը Սպերցյանի նկատմամբ, բայց կայքերում, իհարկե, նրանք կարող են գրել այն, ինչ ցանկանում են: Նրա՝ Իտալիայի առաջնության ակումբ տեղափոխվելու մասին լուրջ խոսակցություններ չկան, համենայնդեպս ես այդ մասին չեմ լսել։
Ինչ վերաբերում է անձամբ խաղացողին, ես չգիտեմ նրա որակը. Բայց ՌՊԼ ակումբի ֆուտբոլիստի համար դժվար կլինի հարմարվել Ա Սերիային»,- ասել է Ֆրանկին RB Sport-ին։