2 օր կղողանջեն Թեհրանի հայոց եկեղեցիների զանգերը` հաջակցություն Արցախի
Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը։ Գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը և տեղեկացրել, որ 2 օր կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը։
«Այսօր և վաղը` ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։ Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,–գրել է նա։