Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. ՓաստաբանՄինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան․ Ուրալի վթարից զոհված Ժոզեֆի մայրը չի հաշտվում կորստի հետ (տեսանյութ)Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանումԱրցախցին օտարի ունեցվածքի վրա աչք չունի. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասինՎրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. ԶուրաբիշվիլիՈղբերգական վրաերթ․ «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են
Այսօր և առաջիկա 3 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքներըԵս իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լենա տատիկը՝ ոստիկանների գործողությունների մասին (տեսանյութ)Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել (տեսանյութ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության․ ՌԴ ԱԳՆԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբանԱրցախցին Հայաստանում պետք է արժանապատիվ կացարան ունենա, քանի դեռ չի վերադարձել իր տուն (տեսանյութ)Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերըՍտացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. ԻրանագետԵթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվելՀամայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինՈվքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. ԲորելԳեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»2018-ի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ և ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն. «Ժողովուրդ» (լուսանկար)Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. մոտակա տները և փողոցները հեղեղվել են (լուսանկարներ)
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան
Վազող տողեր

Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից երևում է, որ օկուպացված Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանք վանքային համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականցվում: Վանքը գտնվում է Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ՝ հարթավայրից առանձնացող մի բլրի վրա:

2020 թվականի հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում ինտենսիվ մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել կամ և ոչնչացվել են: Եկեղեցու վիճակի մասին 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև այս տեսանյութերի ի հայտ գալը, տեղեկություններ չկային:

Տեսանյութից երևում է, որ եկեղեցին և նրա շրջակայքը զգալիորեն տուժել են հակառակորդի հրետակոծությունից, կան փլված հատվածներ, ընկած ու թափված քարեր, վնասված է տանիքը: Այս վնասները նախքան 2020 թվականի պատերազմը առկա չէին: Բացի այդ, ինչպես երևում է տեսանյութից, եկեղեցին որպես ռազմական հենակետ օգտագործած զինվորականները եկեղեցու ներսում՝ տարբեր հատվածներում թողել են ադրբեջաներենով արված տասնյակ գրություններ: Անհետացել է եկեղեցու կողքին դեռևս 1995 թվականին տեղադրված՝ տարածքն ազատագրած ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը: Շատ հնարավոր է, որ խաչքարը ոչնչացրել են ադրբեջանցի զինվորականները: Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ 1994 թվականից այս կողմ կանգնեցված խաչերի, խաչքարերի, տարաբնույթ հուշակոթողների, ինչպես նաև նոր կառուցված եկեղեցիների հանդեպ իր վեաբերմունքը:

Տեսանյութից երևում է, որ ադրբեջանական կողմը հարթեցրել է եկեղեցու շրջակա տարածքը, կատարել հողալցումներ: Դատելով տեսանյութում երևացող տեխնիկայից՝ դեպի եկեղեցի նոր, ասֆալտապատ ճանապարհ է կառուցվում: Առավել մտահոգիչ են եկեղեցու ներսում և շքամուտքի վրա կատարվող աշխատանքները: Դատելով տեսանյութից՝ շքամուտքը զգալիորեն վնասված է, համարյա անհետացել են զարդաքանդակ եզրագոտիները: Եվ իհարկե, քարոզչական էժանագին հնարքը՝ հայկական միջավայրում, հայերի կողմից 1742 թվականին կառուցված և հայերեն արձանագրություններ կրող եկեղեցին հորջորջել որպես աղվանական:

Ադրբեջանական կողմը եկեղեցու կարծես ամրակայման, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, որոնցից առավել ռիսկայինը եկեղեցու իրական-պատմական տեսքի աղավաղումն է, վերականգնման պատրվակի ներքո նրա աղճատումը և այսպես կոչված ‹‹աղվանացումը››: Իսկ ադրբեջանական կողմը իր բազմաթիվ հայտարարություններով, որոնք արվել են նաև երկրի նախագահի մակարդակով, մշտապես նշել է, որ իբր հայերը օկուպացիայի տարիներին հայկականացրել են երկրամասի, այսինքն՝ Արցախի «աղվանական» հուշարձանները և իրենք նախնական տեսքի են բերելու դրանք, ինչը նշանակում է, որ վերացվելու են խաչային հորինվածքները, խաչքարերը և առաջին հերթին հայերեն արձանագրությունները (մանրամասն տես. Ծակուռու եկեղեցու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը - Monument Watch): Ահա այս վտանգն ենք տեսնում նաև Կավաքավանքի եկեղեցու «շինարարական աշխատանքների» դեպքում:

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ, ըստ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա լրացուցիչ՝ 1954 թ. և 1999 թ. արձանագրությունների, արգելվում է կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքն օգտագործել ռազմական նպատակներով։ Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։ Իսկ երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի գ և դ կետերով այդպիսի արարքը որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Երբ մշակութային ժառանգությունն օգտագործվում է ռազմական նպատակներով, զրկվում է վերոնշյալ կոնվենցիայով սահմանված իր լրացուցիչ պաշտպանությունից և դառնում քաղաքացիական օբյեկտ։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»»: