Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու Կառավարության նիստը կանցկացվի վաղը Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ՈՒՂԻՂՀերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)
Ժամանց

Դրսիլավագույն փորձը հեղինակավոր հայազգի արյունաբանները ներկայացրին տեղացի գործընկերներին

Երկու տարին մեկ, արդեն 3-րդ անգամ, Հայաստանի Արյունաբանական ասոցիացիան կազմակերպում է Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում, որի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Ամերիկայի, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն և կայացած արյունաբանական հիվանդանոցների մասնագետներին, բժիշկներին և գիտնականներին: Սիմպոզիումում ներկա մասնագետներից շատերը մեր հայրենակիցներն էին և սա շատ լավ առիթ ու հնարավորություն էր իրենց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ծառայեցնել ի բարօրություն իրենց հայրենիքի:

Երևանում կայացած 3-րդ Համահայկական Արյունաբանական Սիմպոզիումին ներկա էին ամերիկյան, եվրոպական, ռուսաստանյան արյունաբանական ոլորտի լավագույն փորձագետները, որոնք հավաքվել էինխոսելու արյունաբանական արդի խնդիրների մասին, լսելուարևմտյան գործընկերների փորձի, բուժման և ախտորոշման նոր մեթոդների, նրանց հայտնագործությունների և հաջողությունների մասին: Սա նաև լավ առիթ էր հայաստանյան բժիշկների համար, ներկայացնել ոլորտում իրենց հաջողություններն ու այն դժվարությունները, որոնք ունենում են այս կամ այն հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ:

Սիմպոզիումում ներկա արյունաբան-մասնագետները ոլորտի համար համարվում են «բանալի մարդիկ», ասում է Արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանը. «Ամերիկայում և Եվրոպայում բժշկությունը առաջ է գնում շատ արագ տեմպերով, և այդ առումով նրանք միշտ մի քանի քայլ առաջ են մեզանից: Իսկ այսպիսի առիթները լավ հնարավորություն են ինֆորմացիա ստանալ «առաջին ձեռքից: Բացի այդ, նրանցից շատերը գիտնականներ են, զբաղվում են գիտությամբ, և մենք այս առումով ևս ստանում ենք նոր ու թարմ տեղեկություններ, որոնք այլ երկրների մասնագետները գուցե և ստանան մի քանի ամիս հետո»:

Այսպիսի մասնագիտական հանդիպումներըլավ առիթ են հայ մասնագետների համար ոչ միայն ծանոթանալ իրենց գործընկերների գիտական հետազոտություններին, դեղերի փորձարկումների մասին նրանց հոդվածներին, այլնաև համատեղ իրականացնել գիտական աշխատանքներ, որն էլ թույլ կտա մեր հիվանդների համար իրականացնել ճշգրիտ և արդյունավետ բուժում, ասում է պարոն Հակոբյանը. «Հույս ունեմ, որ մոտ ապագայում Հայաստանում կունենանք կլինիկակական հետազոտություններ, որոնք թույլ կտան նոր դեղամիջոցներով իրականացնել բուժումներ, ինչպես նաև աշխարհահռչակ ամսագրերում տպագրել մեր կատարած գիտական աշխատանքները: Սա շատ լավ ճանապարհ է ապացուցելու, որ մենք Հայաստանում ունենք համարժեք արյունաբանություն,և որ մեր մասնագետները համարժեք են արտասահմանյան մասնագետներին»:

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ևս մեծ հույսեր է կապում այսպիսի սիմպոզիումների և հանդիպումների հետ, քանի որ շփվելով միջազգային փորձի հետ,ևս մեկ անգամ համոզվում է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա պայմանները Արյունաբանական կենտրոնը վստահորեն իրականացնում է իր առջև դրված բոլոր խնդիրները. «Արյունաբանությունը համարվում է բժշկության լոկոմոտիվը, և մեր կենտրոնի բժիշկներն անում են հնարավորն ու անհնարինը յուրաքանչյուր պացիենտի համար: Այս չափազանց ծանր աշխատանքը նրանք պատվով են կատարում և սա միայն իմ կարծիքը չէ»:

Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած մեր հայրենակից պրոֆեսոր Տիգրան Կազանչյանը այսպիսի հանդիպումները կարևորում է ոչ միայն այն առումով, որ արյունաբանության միջազգային լավագույն փորձը բերվում է Հայաստան, այլ որ իրենք ենկարողանում որևէ օգնություն ցուցաբերել հայրենիքումարյունաբանության ոլորտին. «Ես ավելի շատ մասնագիտացած եմ արյան քաղցկեղի ճյուղում, բայց կատարում եմ նաև գիտական հայտնագործություններ, որոնց փորձի մասին տարվա ընթացքում օնլայն և օֆլայն հանդիպումների ընթացքում տեղեկացնում եմ իմ հայ գործընկերներին, այսինքն իմ հնարավորության սահմաններում փոխանցում եմ իմ գիտելիքներն ու փորձը իմ հայրենակիցներին»:

Պրոֆեսորը Հայաստանում առաջին անգամ եղել է 20 տարի առաջ, երբ դեռ ուսանող էր: Ասում է՝ շատ բան է փոխվել: Նոր սերունդը այսօր բաց է համագործակցության, նորը սովորելու և նոր մեթոդներով աշխատելու համար:

Այս ուղղությամբ գործնական քայլեր արդեն իսկ կատարվել են: Հայաստանի երիտասարդ արյունաբաններից մեկը այս պահին Միացյալ Նահանգների լավագույն արյունաբանական կենտրոններից մեկում անցնում է ցողունային փոխպատվաստման մասին շատ կարևոր վերապատրաստում, պատմում է Ցողունային բջիջների փոխպատվաստման ծրագրի տնօրենն, ԱՄՆ «Մոֆիթ» կենտրոնի ղեկավար Նելլի Բեջանյանը:

«Երբ այդ մասնագետը վերադառնա Հայաստան,արդեն պատրաստ կլինի սուր լեյկոզով հիվանդների բուժումը իրականացնել առողջ դոնորներից ցողունային բջիջների փոխպատվաստում առաջարկելով: Այսպիսի բան, ցավոք սրտի, դեռ Հայաստանում չի կատարվում, բայց շուտով այդ հնարավորությունը կունենան նաև մեր հայրենակիցները»: Տիկին Բեջանյանին ոգևորում է այն գաղափարը, որ ինքը իր փորձով և գիտելիքներով կարողանում է օգտակար լինել Հայաստանին ու հայերին:

«Մերսովորելուևպրակտիկգործունեությանտարիներինայսօրվահյուրերիաշխատանքներնենքկարդացել, ցիտել են իրենց մեզ դասավանդողները ու մեզ հետ սովորողները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

 

Այնքան ոգևորող է տեսնել իրենց աշխատանքը մեր լոկալ զարգացման մեջ, հատկապես երբ արյունաբանության մեջ գլոբալ առումով տեսնում ես յուրաքանչյուր մասնակից էքսպերտի հսկայական ու ծանրակշիռ դերը,- մեզ հետ զրույցում նշեց Արյունաբանների հայկական ասոցացիայի երիտասարդ թևի ղեկավար Լուսինե Հարությունյանը:

Սիմպոզիումի ամբողջ ընթացքը ուղեկցվում էր ակտիվ և հետաքրքիր երկխոսությամբ, արդյունավետ քննարկումներով, որը հնարավորություն տվեց հայ արյունաբաններինզինվել բուժման նոր մեթոդներով և կիրառել դրանք իրենց բուժման կուրսերում: