2 տարի է, ինչ տատիկս պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ․ Գոհար Ավետիսյան
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որը ժամանել է Հայաստան, Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Տատիկն այս տարի կդառնա 90 տարեկան: 2 տարի է, ինչ նա պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: 25 տարի առաջ կորցրել է 3 թոռներին (1-ից 3 տարեկան) և ամուսնուն (Գասպարին) և այնքան ցավ ու իմաստություն կա նրա աչքերում: Ես մանկուց իրեն բոլորից շատ էի սիրում, իսկ նա ինձ՝ ասելով, որ ես ամենագեղեցիկն եմ: Տատի՛կ, գիտեմ, որ դու ինձ համար ես գրանցվել սոցիալական ցանցերում և կարդում ես գրառումներս: Ապրես, որ առողջ ես և ես սիրում եմ քեզ»:
Посмотреть эту публикацию в Instagram