Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար. Բրյունետ
Երգչուհի, «Եվրատեսիլ-2023»-ի հայաստանյան ներկայացուցիչ Բրյունետը Instagram-ի իր էջում գրել է.
«Վերջին 6 ամիսներն ինձ համար, առնվազն, մեծ փոփոխություն էին։ Ինչպիսի ճանապարհորդություն և փորձ․․․ «Եվրատեսիլը» մեծ բան էր, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ բոլորիդ՝ այն մեծ սիրո համար, որը կիսեցիք ինձ հետ: Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաև ձեզ հետ»: