Օկուպացված Շուշիում խոհարարական օրեր կանցկացվեն
Օկուպացված Շուշիում նախատեսվում է այս տարի Խոհարարության օրեր անցկացնել։ Ինչպես գրում է APA-ն, այս մասին «Ադրբեջանում գաստրոտուրիզմի հեռանկարները» թեմայով միջոցառման ժամանակ ասել է Զբոսաշրջության պետական գործակալության փոխնախագահ Ազադե Հուսեյնովան։
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև Շուշիում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ. «Նախատեսվում է գաստրոնոմիական կենտրոն բացել»։