«Եվրատեսիլ-2023». Բրյունետն այսօր ելույթ կունենա 17-րդ համարի ներքո (լուսանկար)
Հայաստանը «Եվրատեսիլ-2023»-ում ներկայացնող Բրյունետն այսօր ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:
Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: Եզրափակչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք: Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։