Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով (տեսանյութ)
Պոլսահայ երգչուհի Սիբիլը հաճախ է այցելում Հայաստան՝ չկորցնելով կապը հայրենիքի հետ։ Տարբեր առիթներով երգչուհին հանդես է գալիս համերգներով, երկրպագուներին է ներկայացնում իր նոր երգերը, տեսահոլովակները: 2023-ին Սիբիլը կրկին Հայաստանում է:
«Արմենպրես Podcast»-ի շրջանակում փորձել ենք մանրամասներ պարզել նրա այցի, ստեղծագործական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասին: