Մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Շևչենկոն
62 տարեկանում մահացել է կոմպոզիտոր և «Зодчие» ռոք խմբի նախկին մենակատար Ալեքսանդր Շևչենկոն: Այս մասին հաղորդվում է խմբի` ВКонтакте-ի պաշտոնական էջում։
«Ցավալի լուր... Այս գիշեր կյանքից հեռացավ երգիչ և կոմպոզիտոր, մեր մեծ ընկերը՝ տաղանդավոր Ալեքսանդր Շևչենկոն։ Հիշատակը՝ վառ»,- ասված է գրառման մեջ։
Երաժշտի մահվան պատճառը չի հաղորդվում։