Իլոն Մասկն այս տարի կվճարի 11 միլիարդ դոլարի հարկ
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, նշել է, թե որքան գումար է վճարելու 2021 թվականին հարկերի տեսքով։
Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Նրանց համար, ովքեր հետաքրքրված են, ես կվճարեմ ավելի քան 11 միլիարդ դոլարի հարկեր», - ասել է նա։
Գրելու պահին Forbes-ը Մասկի կարողությունը գնահատում է 244,2 միլիարդ դոլար: