«iPhone 13»-ը կվաճառվի առանց փաթեթավորման
«Apple»-ը հրաժարվել է «iPhone 13» սմարթֆոնների փաթեթավորման մեջ պլաստիկե դետալներ օգտագործելուց: Սմարթֆոնի տուփին կկպցվեն միայն կնիք, կպչուն պիտակներ, որոնք անհրաժեշտ կլինի քաշել և պոկել ՝ բովանդակությանը ծանոթանալու համար: «IPhone 13»-ը դեռ վաճառքի չի հանվել:
Փաթեթավորման նոր ձևաչափը պայմանավորված է շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգությամբ:
«iPhone 13»-ի շնորհանդեսին «Apple»-ը պնդեց, որ փաթեթավորման վերացումը թույլ կտա խուսափել 600 տոննա պլաստիկ թափոնների առաջացումից: