Զլատան Իբրահիմովիչն ու «Միլան»-ը սկսել են բանակցությունները
Իտալական «Միլան»-ն ակտիվ բանակցություններ է սկսել Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Իտալական ակումբի ղեկավարներն ու Զլատանի գործակալ Մինո Ռայոլան սկսել են բանակցությունները դեռ երեկ երեկվանից։
Նշվում է նաև, որ կողմերի միջև բանակցությունները լավ են ընթացել ու երկու կողմերն էլ սպասում են Զլատանի պատասխանին։
Հավելենք, որ Իբրահիմովիչն արդեն հայտնել է, որ պայմանագիրը չի երկարաձգի «Լոս-Անջելես Գելեքսի»-ի հետ։