Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Վազող տողեր

Պարզվել են Սևան-Մարտունի ճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի բնակչի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հակոբյանին հրազենով սպանելուն օժանդակելու նպատակով, 2019թ. հոկտեմբերի վերջին Երեւան քաղաքի բնակչից վերցրել է «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան՝ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետեւ 2019թ. նոյեմբերի 2-ին նշված մեքենան՝ որպես հանցագործության միջոց, տրամադրել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Վերջինս, Գ. Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 39,2 կմ հատվածում ապօրինի պահած եւ կրած ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետեւանքով մեքենայի վարորդ Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող եւս մեկ անձի՝ ծնված 1962թ., պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: