Կալիֆոռնիայի դպրոցներից մեկի տարածքում ռումբ է հայտնաբերվել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան-Խոսե քաղաքի դպրոցներից մեկի ավտոկայանատեղիում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Պայթուցիկ սարքը հայտնաբերել էր դպրոցի այգեպանը, կասկածելի սարքը հսյտնաբերելուց հետո, նա այդ մասին տեղեկացրել էր տեղի ոստիկանությանը:
Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել դպրոցի ողջ շենքում, սակայն այլ կասկածելի բանը չի հայտնաբերվել: Քննություն է տարվում՝ պարզելու, թե ով է դպրոցի տարածքում թողել պայթուցիկ սարքը: