Հութիները երեք անօդաչու թռչող սարք են ուղարկել Ադենի ծոցի ուղղությամբԱռանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻրանի Հայ Դատի գրասենյակն իր զորակցությունն է հայտնում Շարժմանը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր ժամը 17:00-ից Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք․․․ Դավիթ ԱմալյանԱյս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Մոսկվան ողջունում է Միրզոյան-Բայրամով գալիք հանդիպումը. Զախարովա
«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»․ Լևս Դավթյանը վստահ է՝ սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու (տեսանյութ)ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին
Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)
«Ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզն այսօր փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով». ԽաչատրյանԱլիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Պեսկով Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Վլադիմիր ՄարտիրոսյանԻնչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդն իր զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (լուսանկար)ՔՊ-շչիկները, իրենց պարագլխի շուրթերով, փորձում են ձևակերպել Հայաստանի արժեքային նոր համակարգ, իրենց պետական հանցագործությունները դրանցով քողարկելու համար. քաղաքագետՍերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ. ԿԳՄՍՆ-ն հայտնում է փոփոխությունների մասինԷջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվելԿանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդՀայ ժողովուրդն այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի ու ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ. Սեյրան Օհանյան
Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ում խոսել են Զելենսկու դեմ մահափորձի մասինԲուժաշխատողներին կստիպեն պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
«Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե ՀովհաննիսյանՀՀ–ն կողմ է փողերի լվացման դեմ պայքարին
Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ
Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ՄիքայելյանՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետԱՄՆ-ի կողմից Իսրայելին սպառազինությունների մատակարարումը դադարեցված է
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204 (տեսանյութ)Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոցԱզգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Մամուլ

«Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը՝ կապված գազի գնի բարձրացման հետ, որն էլ կազդի մյուս ապրանքների վրա

«Փաստ» թերթը գրում է.

«Հասարակության համար տնտեսական հեղափոխության արդյունքներն այդպես էլ տեսանելի չեն դառնում, բայց դրա հետ մեկտեղ կառավարությունը շարունակում է պնդել, որ տնտեսական հեղափոխությունը շարունակվում է, և հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրելու, քան այս տարի։

Հատկանշական է, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեում համեմատաբար ցածր տնտեսական աճի ուղենիշ է վերցրել՝ 4,9 տոկոսի չափով, որն էլ պատճառ դարձավ, որ որոշ պատգամավորներ և փորձագետներ այն որակեն ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական և իներցիոն բյուջե։

Բայց այս հանգամանքը չի խանգարում վարչապետին հայտարարելու, թե այդպիսի ցուցանիշի արձանագրումը դեռևս չի նշանակում, որ դրանից բարձր աճ չեն ապահովելու։
Չնայած կառավարության հավաստիացումներին, թե տնտեսության զարգացման դինամիկան պահպանվելու է նաև 2020 թվականին, իրականում բոլորիս համար էլ պարզ է, որ տնտեսության համար հաջորդ տարին ռիսկային է լինելու։

Նախ՝ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։

Եվ 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում այդ ապրանքների գներն աճելու են։

Չնայած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացնում է, թե Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0,5 տոկոսը, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ հաճախ նման կանխատեսումները չեն իրականանում, և գնաճը ավելի բարձր աստիճանի է հասնում։
Դրույքաչափերի բարձրացման արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է նաև երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան, որն այս տարի մեծ գումարների մուտքեր ապահովեց պետական բյուջե։

Սակայն գնաճի սպասումները սրանով չեն ավարտվում, քանի որ ըստ կանխատեսումների՝ կարող է տեղի ունենալ թանկացումների և գնաճի երկրորդ ալիքը, որն արդեն կապված է այլ կարևորագույն խնդրի՝ գազի գնի թանկացման հետ։


Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարվա գարնանից գազը սպառողների համար թանկանալու է։

Գազի թանկացումը շղթայական ձևով իր հետ բերելու է բազմաթիվ ապրանքների թանկացման։ Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե գազը թանկանա նաև գազալցակայաններում, և քանի որ Հայաստանում գործող փոխադրամիջոցների մեծ մասն աշխատում է գազով, ապա սա բերելու է նաև փոխադրման ծախսերի ավելացման։

Իսկ այս ամենը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ տնտեսության մեջ, էլ չասենք, որ կարող է հիմքեր ստեղծել սոցիալական ընդվզումների համար։

Հաջորդ տարվա համար գազի և ապրանքների թանկացման խնդրին գումարվում է նաև մեկ այլ պրոբլեմ, որը կապված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։
Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա այն իր բացասական հետևանքները կունենա մեր տնտեսության և ներդրումային միջավայրի վրա, սակայն այն ակտիվիստները, որոնք փակել են դեպի հանք տանող ճանապարհը, մնում են անդրդվելի և հրաժարվում են բացել ճանապարհը և թույլ տալ, որ դրանով տեխնիկա անցնի, և իշխանության համար գրեթե հույսեր էլ չկան, թե նրանք հաջորդ տարի կարող է զիջեն իրենց դիրքերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: