Ջանլուիջջի Դոննարուման պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Միլան»-ի հետ
Իտալական «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման պատրաստ է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից։
20-ամյա իտալացին ցանկանում է, որ բարձրացնեն իր աշխատավարձը։ Բանակցությունները վարելու է Դոննարումայի գործակալ Մինո Ռայոլան։
Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի, որի ընթացքում Դոննարուման տարեկան ստանում է 6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ տաղանդավոր դարպասապահն իր դեբյուտը իտալական թիմում նշել է 16 տարեկանում։