Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը հեռանում է «Լոս-Անջելես Գելեքսիից»
«Լոս-Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լքում է ակումբը: Այս մասին ասված է ակումբի պաշտոնական կայքէջի հայտարարության մեջ:
Թիմը շնորհակալություն է հայտնել Զլատանին և մաղթել նոր հաջողություններ:
Իբրահիմովիչի ու ակումբի պայմանագիրը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Ըստ մասնագետների՝ Իբրահիմովիչը կտեղափոխվի եվրոպական ակումբներից մեկը: