«Միլան»-ն Իբրահիմովիչին 6 ամսվա պայմանագիր է առաջարկել. Gazzeta dello Sport
Իտալական հանրահայտ La Gazzeta dello Sport պարբերականի առաջին էջում այսօր հայտնվել է հոդված, որը «Լոս Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի «Միլան» վերադարձի մասին է:
Հոդվածում նշված է, որ Զլատանը պատրաստ է վերադառնալ Իտալիա, ով դեկտեմբերին դառնում է ազատ ֆուտբոլիստ:
Միլանյան ակումբն առաջարկում է 6 ամսվա պայմանագիր, որպեսզի մրցաշրջանն ավարտի բարձր դիրքերում: Իբրահիմովիչի համար կպայքարի նաև «Նապոլի»-ն և «Բոլոնյա»-ն: