Երկրաշարժ Ֆրանսիայում․ ավերվել են տներ ու շինություններ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լե-Տեյ բնակավայրում տեղի ունեցած երկրաշարժից հետո քանդվել է մոտ 30 տուն։ Եվս 250 շինություն վնասվել է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ երեկոյան և ուժգնությունը եղել է 5,4 մագնիտուդ։
Ցնցումները տևել են մոտ 10 վայրկյան և զգացվել են Լիոն, Մոնպելիե քաղաքներում։
Բնակավայրի մոտ 300 բնակիչներ լքել են իրենց տները։ Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։