Լուչիանո Սպալետին կարող է գլխավորել «Ֆիորենտինա»-ն
Իտալական «Ֆիորենտինա»-ն ցանկանում է հեռացնել թիմի մարզիչ Վինչենցո Մոնտելային։ Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։
Ակումբի ղեկավաները ցանկանում են թիմ հրավիրել Լուչիանո Սպալետիին։ 60-ամյա մասնագետն այս պահին գտնվում է առանց աշխատանքի և պատրաստ է ընդունել հարմար առաջարկ, եթե իհարկե ակումբը տա այն աշխատավարձը, որն Սպալետին ցանկանում է։
Ընդգծենք, որ Մոնտելայից առաջ ակումբը գլխավորում էր Ստեֆանո Պիոլին։