Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ. Ստեփանակերտի փաբի սեփականատերը հաստատում է Արարատ Միրզոյանին մերժելը
Ստեփանակերտի «Բարդակ» փաբի սեփականատեր Ազատ Գրեգորևիչը ֆեյսբուքյան իր էջում կիսել է Politik.am-ի հրապարակումն այն մասին, որ այդ փաբում մերժել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և նրա կնոջը Գոհար Աբաջյանին, երբ նրանք ժամը 23:00-ից հետո փաբում ցանկացել են երաժշություն միացնել:
«Իմ փաբն է ու իմ օրենքները: Դուք գրեք, ես դեմ չեմ: Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»,- գրել է փաբի սեփականատերը: