Բեռլինում տարհանվել է 13000 մարդ
Բեռլինի Հելլերսդորֆ շրջանում շուրջ 13 հազար մարդ է տարհանվել՝ Երկրորդ աշխարհամարտից մնացած ու չպայթած ականի պատճառով:
«Խոսքը մոտավորապես 250 կիլոգրամ պայթուցիկի մասին է»,- հայտնել է տեղի ոստիկանությունը:
Հայտարարության մեջ ասված է, որ այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում և կարիք չկա անհանգստանալու, աշխատանքներն ավարտելուց հետո տարհանված քաղաքացիները կարող են վերադառնալ: