Նոյեմբերի 14-ից կսկսվեն 2020 թ-ի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները (տեսանյութ)
Կառավարության նոյեմբերի 7-ի նիստում, որոշում ընդունվեց 2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն սկսել 2019-ի նոյեմբերի 14-ից` մինչև 2020-ի հունվարի 31-ը:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն իր ելույթում նշեց, որ նոյեմբերի 14-ն ընտրվել է այն պատճառով, որ նախատեսվում է բուն զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից:
«Հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ չի լինում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված: Զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել նոյեմբերի 14-ից»,- ասաց փոխնախարարը:
Նկատենք, որ ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով: Վերջինիս կազմի հետ կապված որոշակի առարկություններ է եղան Առողջապահության փոխնախարարի կողմից: Նա նշեց, որ այդ կազմով դեմ են որոշմանը: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ընդունել որոշումը, որից հետո, կազմի հետ կապված, փոփոխություններ կլինեն:
Նա գերատեսչություններին հանձնարարեց քննարկել հարցը և գտնել համատեղ լուծում:
Որոշումն ընդունվեց միաձայն:
Մանրամասները` տեսանյութում