Քարինջ գյուղում այրվել է անասնակեր
Նոյեմբերի 1-ին, ժամը 23:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:02-ին, մարվել՝ 01:51-ին:
8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 4 տ կուտակած անասնակեր: