Հայտնի է «Իսլամական պետության» նոր առաջնորդի անունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես հաստատեց Աբու Բաքր Ալ-Բաղդադիի մահվան մասին: Այս մասին տեղեկանում ենք Reuters լրատվական գործակալությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ այն բանից հետո, ինչ ամերիկյան ուժերի միջոցով սպանվեց Ալ-Բաղդադին, «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ է դարձել Աբի Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրաշին:
Հիշեցնենք, որ երեկ Պենտագոնը տեսանյութ հրապարակեց, որում երևում էր Ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիան: