Կոլումբիայի նախագահը 2000-անոց զորք կուղարկի Կաուկա
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ 2 հազար հինգ հարյուր զինվորներ կուղարկի Կաուկա շրջան, որտեղ մի քանի օր առաջ անջատողական խմբավորման անդամները սպանել էին հնդկացի նահանգապետին ու նրան հսկող թիկնապահներին:
Զինվորականների հիմնական նպատակն է Կաուկա շրջանում անվտանգության ապահովումը, գտնել ու ոչնչացնել այդ տարածքում թմրանյութերի առուվաճառքով զբաղվող խմբավորման անդամներին:
Նախագահը հավելել է, որ տեղի հնդկացիների սպանության մեջ մեղավոր են թմրանյութերի առուվաճառքով զբաղվող խմբավորումները, որոնք փորձում են իրենց ազդեցության տակ պահել այդ շրջանը: