Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկինՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
Հասարակություն

Փաշինյանն ու կինը լուսնից սելֆի կանեն ու ուղիղ եթեր կմտնեն․ Ե՞րբ են վարչապետի համար տիեզերանավ գնելու

Ասում են, թե իշխանությունները մտադիր են Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռ գնել։ Դե այն ինչ հիմա կա արդեն հին է, մաշված, իսկ մեր «ժողովրդի սիրելի» վարչապետին սազական է ամեն ինչի նորը՝ նոր մեքենա, նորոգված /համարյա նոր էլի/ առանձնատուն, նոր ու զրահապատ ապակիներով աշխատասենյակ, նոր հագուստ, նոր ձեռքի ժամացույց, նույնիսկ՝ նոր այցեքարտ։

Լավ է, որ գոնե դեռ միտք չի դրել նոր տիկին ունենալ, վերջինիս հատուկ՝ «Նոր Ժպիտների քաղաք» ու «Նոր Իմ քայլը» հիմնադրամներով, որոնք նոր կանոններ են սահմանելու հին օլիգարխատի ռեկետի համար։

Իհարկե, թող գնեն, բա էլ ինչու են զոմբիներն ու պողոսները ընտրել նրան ու դարձրել թագավոր։ Բայց կարելի է ոչ թե ինքնաթիռ գնել, այլ միանգամից տիեզերանավ։ Ասենք զանգել Իլոն Մասկին ու ասել՝ «Հարավային Կովկասում ծվարած, ավելի քան մեկ միլիոն աղքատ մարդ ունեցող, յոթ միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող, ահռելի գործազրկություն ունեցող Հայաստանը որոշել է իր վարչապետի համար գնել ձեր արտադրած արբանյակներից։ Մենք մեծահոգի ենք, այդ արբանյակը կարող է լինել սերիական գործարանային արտադրության, բայց լավ կլիներ, եթե անվանական լիներ, հատուկ մեր Նիկոլ թագավորի համար, վրան էլ նրա անունն ու ստորագրությունը դաջած։ Նույնիսկ կարող եք հատուկ կոնցեպտ։ Մենք ժլատ չենք։ Երեք ու կես միլիարդ դոլար պետական բյուջե ունենք, մեր վարչապետին փեշքեշ կանենք, էդ ինչ հարց է»։

Կարծում եմ Իլոն Մասկը կհամաձայնի, երբ լսի երեք ու կես միլիարդ դոլար ճանկելու հնարավորության մասին։ Ու դրանից հետո, կարծում եմ կսկսվի «կինոն»։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կնստեն այդ տիեզերանավը, հետները կվերցնեն «Երկրի հակառակ կողմը» ու «յալլա» դեպի բաց տիեզերք։ Նախ կգնան Լուսին, այնտեղ սելֆի կանեն, ուղիղ եթեր կմտնեն ու կողջունեն իրենց նման ճոխ, ուրախ ու բախտավոր կյանք պարգևած զոմբիներին ու մի քիչ էլ պողոսներին։

Պողոսները կիսասոված, բերանի ջրերը հազիվ պահելով «թաթիկով կանեն», իսկ այ զոմբիների մոտ ոգևորությունը կհորդա օվկիանոսի նման ու նրանք կմոռանան, որ գազը թանկանալու է, երեխեքը սոված են, ու էլի նման բաներ։ Հետո Նիկոլն ու Աննան կմեկնեն Մարս ու այսպես բոլոր մոլորակներից հերթով սելֆի կանեն, լայվ կմտնեն, բանաստեղծություն կարտասանեն, նույնիսկ Գալակտիկայից դուրս կգտնեն նախկին ռեժիմի հետքեր, գուցե նաև՝ «դիշովկա հակահեղափոխագաններ» ու նիկոլական «չուչխեն» կփորձեն տարածել ողջ տիեզերքի անսահմանությամբ, հասկանալով, ի վերջո, որ իրենց տիեզերացունց առաքելություն էր վերապահված․․․ թե չէ պողոսիկներ զոմբիստան ու նման խիստ երկրային կատեգորիաներ․․․

 

Յակոբ Բերգեր