Կողոպտել են իտալացի ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոյին
Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն զինված կողոպուտի տուժող է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Երեկ երեկոյան՝ ժամը19։30-ին, ֆուտբոլիստի տուն են մտել զինված տղամարդիկ և սպառնացել են։ Հանցագործները սպառնացել են Մարկիզիոյին և իր կնոջը։
Մարկիզիոն ստիպված նրանց է հանձնել մեծ գումար։ Այս մասին ֆուտբոլիստն արդեն հայտնել է ոստիկաններին։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբեր ամսին իտալացի ֆուտբոլիստն ավարտեց իր մարզական կարիերան։